ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

ԱՄՆ-ն դադարեցրել է զորքերի դուրսբերումը Գերմանիայից

ԱՄՆ-ն դադարեցրել է զորքերի դուրսբերումը Գերմանիայից
04.02.2021 | 21:10

Նախագահ Ջո Բայդենի թիմը կասեցրել է Գերմանիայից ամերիկացի հազարավոր զինվորակններին դուրս բերելու ծրագրերը և վերանայում է նախորդ վարչակազմի այս որոշումը՝ հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Թոդ Ուոլթերսը, հաղորդում է Politico-ն։ Ուոլթերսի խոսքով՝ նոր ՊՆ նախարար Լլոյդ Օսթինը «պլանի շատ, շատ մանրակրկիտ վերանայման փուլում է»:

«Նախնական պլանավորումը, որը շարունակվել էր նախնական նախաձեռնությամբ, կասեցվել է, որպեսզի մեր ՊՆ նախարարը և այս վարչակազմը կարողանան մանրակրկիտ վերլուծել այն ամենն, ինչ տեղի է ունեցել Օսթինի պաշտոնը ստանձնելուց առաջ», - ասել է նա: Նա չգիտի, թե ինչ որոշում կկայացնի Բայդենի վարչակազմը Եվրոպայում զորքերի հետագա քանակի վերաբերյալ: «Այս պահին կասեմ, որ բոլոր տարբերակները հետաձգվել են և կվերանայվեն», - եզրափակել է նա:

Դիտվել է՝ 5286

Մեկնաբանություններ